Քաղաքացիական պայմանավորվածության (ՔՊ) քարոզարշավի ընթացքում հանրության ուշադրությունը գրավել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող «հյուրասիրությունները»։ Թեև դրանք ներկայացվում են որպես անկախ քաղաքացիների կողմից ցանկալի ուղիղ հանդիպումներ, իմ աղբյուրները կուսակցությունից հայտնում են, որ իրականում այդ ամենը կազմակերպվում է ՔՊ-ի կողմից։
Կուսակցության քարոզչական բաժնում հատուկ ստեղծվել է բաժին, որը տրամադրում է միջոցներ՝ նախապես ընտրված վայրերում «հյուրասիրություն» բեմադրելու համար։ Այս ձևաչափի նպատակն է ստեղծել տպավորություն, թե ՔՊ-ն վայելում է ժողովրդի լայն սիրաշունչը։
Այս «հյուրասիրությունների» կազմակերպումը բավականին կառուցվածքային է։ Նախապես հստակեցվում է հանդիպման վայրը, ստուգվում է սննդի որակը, իսկ ուտելու գործընթացը, որը հաճախ դիտվում է որպես ոչ այնքան էլ գեղեցիկ, անգամ ուղիղ եթերով հեռարձակվում է՝ ընդգծելու համար իբրև հանրության ջերմ ընդունելությունը։
Այսպիսով, թեև քաղաքացիները զարմանում են՝ թե այդ առատ սեղանը և հյուրասիրությունը ինչպես հայտնվեցին իրենց «բեսեդկայում», իրականում դրանք ծրագրված և կազմակերպված միջոցներ են՝ քարոզարշավի շրջանակում։ Օրեր առաջ, օրինակ, Քանաքեռ-Զեյթունում հրավիրված նվագախումբը հստակ նպատակադրմամբ հանդես եկավ՝ կատարելով Արարատ լեռան մասին երգ։