Սյունյաց համայնքի նախկին ղեկավարներից միայն Գեւորգ Փարսյանն է, որը չդավաճանեց իր սկզբունքներին։ Նա չծնկեց վարչախմբի ճնշումների առաջ եւ այս ընտրություններին էլ, առանց վախենալու, մասնակցում եւ աջակցում է ընդդիմադիր ուժերից մեկին՝ Արման Թաթոյանի ղեկավարած «Միասնության թեւեր» նախաձեռնությանը։
Փարսյանը «Շանթ» կուսակցության քվոտայով է համայնքապետ ընտրվել, եւ նրա աջակցությունը «Շանթ» կուսակցությունների դաշինքի հետ համատեղ ընտրություններին մասնակցող «Միասնության թեւեր» նախաձեռնությանը հստակ ցույց է տալիս, որ նա մնացել է ընդդիմադիր դիրքերում։
Նախօրեին Կապանում Թաթոյանի մասնակցությամբ բազմամարդ հավաքն էլ Փարսյանն էր կազմակերպել։ Նա անձամբ ներկա էր մշակույթի տանն անցկացվող հավաքին։
Զարմանալի է, որ համայնքային ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերը, Փարսյանի աջակցությամբ, հավաքին մասնակցել են մեկ մարդու պես։ Դահլիճը, որը տեղավորում է ավելի քան 700 մարդ, լիքն էր ընդդիմադիր համայնքի ներկայացուցիչներով։
Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններին Սյունյաց «ռեմբոները»՝ Մանվել Փարամազյանը եւ Առուշ Առուշանյանը նույնպես ընդդիմադիր ճամբարում էին, սակայն դրանից հետո երկուսն էլ խոնարհաբար ընդունեցին Փաշինյանի «կրոնը»։