Հրապարակում հայտնում են, որ Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը եւ նրա հայրը անհետացել են արտերկրում։
Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Հայաստանը լքել էր Վալոդյա Գրիգորյանի սպանությունից տասը օր առաջ։ Այս պահին մեղադրյալի աթոռին են նրա ազգական Նարեկ Օհանյանը եւ սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանը։
Ըստ տեղեկությունների՝ Մհեր Ախտոյանի մայրը նույնպես ամուսնու եւ որդու հետ մեկնել էր արտերկիր։ Նրա բարեկամների խոսքով՝ նա վերադարձել է Հայաստան առանց ամուսնու եւ որդու։
ՀՀ իրավապահ մարմինները հայտնում են, որ չգիտեն, թե ինչ է կատարվել Ախտոյանների հետ արտերկրում։ Քննչական կոմիտեից հաստատում են, որ «անհետացման» հետ կապված վարույթ չի գործում։
Առավել մանրամասն տեղեկությունները հրապարակված են «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։