«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առերեւույթ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ՝ դատարանի պարտադրանքով։ Վարույթը սկսել է այն բանից հետո, երբ փաստաբանները (նախաձեռնող խմբի ներկայացուցիչ փաստաբան Արա Զոհրաբյան) 2024թ. դեկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն իրավապահները սկզբում հրաժարվել էին վարույթի շրջանակում քննել այն։ Փաստաբան Արա Զոհրաբյանը դիմել էր դատարան, եւ դատարանը պարտադրել է հարուցել վարույթը։
Հաղորդման մեջ ներկայացված են մի շարք էպիզոդներ, որոնք, ըստ հաղորդման, կապված են նախարարի գործունեության հետ։
1. Անտոկոս փոխառություն և «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ի ձեռքբերում: 2021թ. հայտնի դարձավ, որ Վահե Հովհաննիսյանը ստացել է 1 մլն ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն (նաեւ 50 հազար դոլարի նվիրատվություն), ինչից հետո ձեռք է բերել «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ն՝ 1.050.000 դոլարով։
2. «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի գործարքներ: Ընկերությունը վերակազմավորվելուց հետո բաժնեմասերը վաճառվել են նախարարի հարազատին։ 2023թ. այդ նույն «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին Կառավարությունը տրամադրել է 1,8 մլրդ դրամի ներմուծման մաքսատուրքի արտոնություն, որի արդյունքում ազատվել է 118 մլն դրամի մաքսատուրքից։ Նույն տարվա դրությամբ Վահե Հովհաննիսյանը ընկերության նկատմամբ ունեցել է 52.614.000 դրամի փոխառության պահանջի իրավունք։
3. Հյուրատան վարձակալություն առանց մրցույթի: Նախարարին պատկանող հյուրատունը վարձակալության է տրվել «Վարդենի» ՍՊԸ-ին, որին մեկ միլիոն դրամից բարձր գնով վճարվել է ֆինանսների նախարարության աշխատակիցների համար խաղ-վարժանքների կազմակերպման նպատակով։ Ընկերությունը 2019-ին հիմնադրվել է հենց Վահե Հովհաննիսյանի կողմից եւ հետագայում փոխանցվել է նրա ընկերոջը։
4. Հայտարարագրերի անհամապատասխանություններ: Ըստ հաղորդման՝ վերջին երեք տարիների հայտարարագրերում կան էական շեղումներ, այդ թվում՝ 2006թ. «Տոյոտա» ավտոմեքենայի՝ 25 մլն դրամով վաճառքի նշումը, եւ այլն։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ արդեն հ