Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ։ Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգն ունի բացառապես ընթացակարգային բնույթ և նպատակ ունի ապահովել օրենքով սահմանված վերահսկողական լիազորությունների գործնական իրագործումը՝ հստակեցնելով ստուգման իրականացման հիմքերը, փուլերը, մեթոդները, տվյալների հավաքագրման և գնահատման կարգը։ Կարգը չի սահմանում կուսակցությունների համար որևէ պարտականություններ։
Հաշվի առնելով կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների կարևորությունը հանրային վստահության ամրապնդման, քաղաքական ֆինանսավորման թափանցիկության և հակակոռուպցիոն վերահսկողության շրջանակներում՝ անհրաժեշտ է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվող ստուգումների համար հաստատել հստակ, փուլային և ստանդարտացված ընթացակարգ։
Նախագծով սահմանվում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների՝ ֆինանսական աղբյուրների, ծախսերի և գույքի վերաբերյալ տվյալների ստուգման կարգը։ Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման համար հիմքեր են հանդիսանում հետևյալ հանգամանքները․
Պարտադիր աուդիտի ենթակա լինելը։
Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացված գրավոր դիմումները, որոնք պարունակում են կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման համար նշանակություն ունեցող հանգամանքներ։
Լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկություններ, որոնք պարունակում են կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման համար նշանակություն ունեցող հանգամանքներ։
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տվյալները։
Հանձնաժողովի նախաձեռնությունը։
Կարգի համաձայն՝ ստուգումը բաղկացած է երեք հիմնական փուլերից։
1. Տվյալների հավաքագրման փուլ: Այս փուլում հանձնաժողովը հավաքում է կուսակցության տարեկան հաշվետվությանը վերաբերող բոլոր հնարավոր տվյալները՝ ներառյալ հաշվետվությունները, ֆինանսական փաստաթղթերը, բանկային հաշվեկշիռները և այլն։
2. Տվյալների համադրման և արձանագրության կազմման փուլ: Այս փուլում հավաքագրված տվյալները համադրվում են՝ համեմատելով հաշվետվության մեջ նշված ցուցանիշները ներքին և արտաքին աղբյուրների տվյալների հետ։ Այս փուլի ընթացքում կազմվում է մանրամասն արձանագրություն, որտեղ նշվում են հայտնաբերված ցանկացած անհամապատասխանություն կամ անս