Գիշերվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական օդանավը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայի օդանավակայանում՝ ռուսական օդային տարածքի ժամանակավոր փակման հետևանքով։
Ինչպես հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, օդանավը ստիպված է եղել փոխել ուղղությունը և ուղևորվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ այն ապահով վայրէջք է կատարել «Պուլկովո» օդանավակայանում։
Առավոտյան վարչապետը շարունակել է իր աշխատանքային այցը և մեկնել Մոսկվա։ Նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին։