Դեկտեմբերի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Եվրոպական և արտաքին քաղաքականության հունական հիմնադրամի (ELIAMEP) խորհրդի նախագահ Լուկաս Ցուկալիսի հետ։
Հանդիպման ընթացքում Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։
Քննարկվել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա կարևոր բաղադրիչ «Թրիփ ուղի» ծրագրի դերը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում։
Կողմերը մանրամասն քննարկել են Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորություններին։
Ավելի ուշ քննարկվել են 2026 թ. մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և «Երևանյան երկխոսություն» համաժողովի նախապատաստական աշխատանքներին առնչվող հարցերը։