Քենիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային հարցերը։ Նախարարները ընդգծել են միջազգային համագործակցության կարևորությունը՝ նպատակ ունենալով ապահովել երկրների պատվիրակությունների արդյունավետ մասնակցությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համաժողովի շրջանակում փորձի փոխանակման և գործընկերության ամրապնդման հնարավորություններին։ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության, կլիմայական մարտահրավերներին արձագանքման և կայուն զարգացման ուղղություններով համատեղ նախաձեռնությունների խթանումը։