Իշխանությունները շարունակում են ճնշումը՝ նպատակ ունենալով հեռացնել Կաթողիկոսին
Իմ աղբյուրները հայտնում են, որ իշխող թիմում ներքին անհանգստություն է տիրում։ Կաթողիկոսի հեռացման ծրագիրը, որը նախատեսվում էր իրականացնել ավելի արագ, չի ընթանում ըստ նախատեսված ժամանակացույցի։
Չնայած ներքին խնդիրներին՝ իշխանությունները չեն պատրաստվում զիջել։ Իմ տեղեկացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը տարբեր ձևաչափերով քննարկում են հնարավոր ելքեր և նոր մեթոդներ՝ ուղղված եկեղեցականների վրա ճնշում գործադրելուն։
Նպատակը միանշանակ է՝ Կաթողիկոսին հեռացնել մինչև Ամանոր, որպեսզի նա անգամ չկարողանա հղել իր ավանդական ուղերձը։
Իմ աղբյուրների համաձայն՝ առաջին հերթին նպատակահարմար է համարվում Արշակ Սրբազանի ծառայողական լիազորությունները զրկելը։ Ըստ պլանավորված սցենարի՝ առաջիկա շաբաթներին սրբազանների մի խմբի միջոցով նրան կզրկեն այդ լիազորություններից՝ փաստորեն սառեցնելով նրա կարգավիճակը։
Ավելի վաղ հրապարակվել էր տեղեկություն, թե իշխանությունների նպատակն է Կաթողիկոսին Վեհարանից հեռացնել։ Սակայն ներկայումս ճնշումը կենտրոնացված է ավելի ճնշող միջավայր ստեղծելու վրա։ Իրավապահ մարմինների ճնշումը կգնա ավելի ուժեղ, ինչը,