Եվրոպական միության բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի հետ արտահերթ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը և նրա միջնորդները ակտիվացրել են ապատեղեկատվական արշավներ, որոնք ուղղված են տարբեր երկրների, այդ թվում՝ նաև Հայաստանի, ընտրություններին։
Ըստ Կալլասի՝ Մոլդովան այս տարվա հիմնական թիրախն էր, սակայն նաև լավագույն օրինակն այն բանի, որ նման մարտահրավերները հաղթահարելի են։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը նշել է․ «Այս պատերազմը տեղի է ունենում եվրոպական հողի վրա։ Այսպիսով, պատերազմի ավարտը կարևոր է եվրոպացիների համար»։