Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի փոփոխված տարբերակի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներկայիս կառավարության գլխավոր ձեռքբերումը տնտեսական ցուցանիշներից ավելի կարևոր է։
«Ամենակարևորը տնտեսական ցուցանիշերը չեն, ամենակարևորն այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից, փակուղուց»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ վերջին շրջում ընդդիմությունը բանակցային փաթեթի հրապարակման պահանջով հարցեր էր առաջադրում։ Նրա խոսքով՝ այդ պահանջը կատարվել է։
«Ընդդիմությունը նոր թեմա էր գտել՝ հրապարակեք բանակցային փաթեթը։ Հրապարակվեց բանակցային փաթեթը։ Հիմա էլ ՝ Բա Քիվեստի փաթեթն ինչու չի հրապարակել։ Հայաստանի կառավարության տիրապետության ներքո չկա Քի Վեսթի փաթեթ։ Քի Վեսթի փաթեթի հենքն այն է, ինչ որ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է «Հայկական ժամանակ» թերթին, թերթն էլ հրապարակել է։ Դա է Քի Վեստի գաղափարական հիմքը»,- պարզաբանեց վարչապետը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ բանակցային գործընթացի ավելին չկա։
Նա նաև հավելեց, որ այլևս նախկին նախագահներին բանավեճի չի հրավիրում։ «Հիմա բանավեճի չեմ էլ հրավիրում, հրավիրեմ էլ ինչ խոսեմ, էլ բանավիճելու բան չկա, թող կարդան, պատմեն, կարդան, պատմեմ, ինչ պետք է պատմեն, պատմելու բան չկա»։