Երեկ տեղեկացանք, որ ՔՊ վարչությունը մերժել է նաեւ ՔՊ-ի հնաբնակներից Հայկ Ցիրունյանի, ինչպես նաեւ՝ նորահայտ ՔՊ-ական Ջուլիետա Ազարյանի՝ Ջուլիի թեկնածությունը։
Հայկ Ցիրունյանի դեպքում ՔՊ-ում անակնկալի չեն եկել։ Նրան համարում են այնպիսի անձ, ով իրերն ու երեւույթները միշտ վերլուծում է սեփական, բնորոշ «խոհափիլիսոփայությամբ»։ Նա հայտնի է իր «Գործընթաց է երկրում, եղբայր» թեւավոր դարձած մտքով։
Շատ ավելի անակնկալի է եկել Ջուլիի պարագայում։ Նա, որ մինչեւ վերջին բջիջը ծառայում էր իշխանություններին եւ հանդես էր գալիս սրբազանների դեմ ամենակեղտոտ գրառումներով ու հայտարարություններով, այժմ չի կարողացել գտնել իր տեղը ՔՊ-ի կառուցվածքում։ Փաստորեն, նրա անձնուրացությունը չի գնահատվել։
Հնարավոր է, որ նա՝ ինքն իր գործը փչացրեց։ Բանավոր ելույթի ժամանակ անզգուշություն ունեցավ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս եւ օգտագործեց «նախագահ» հարգալից բառը։ ՔՊ-ի ներկայացուցիչները, որոնք նրա մասին խոսելիս օգտագործում են «մերժվածը» ձեւակերպումը, այս անզգուշությունը կարող է ընկալել որպես իշխանական անցյալի հետ կապ։
Այսպիսով, մինչ այս պահը ՔՊ խմբակցությունից մերժվել է արդեն 4 պատգամավոր՝ Ջուլիետա Ազարյանը, Շիշ բռնողը, Հայկ Ցիրունյանը եւ Կարեն Սարուխանյանը։ Սակայն, ինչպես նշվում է, սա չի նշանակում, թե ՔՊ-ն նրանց անգործ ու անտեր կթողնի։ Կարելի է ենթադրել, որ նրանց կառավարական կառույցներում որեւէ պաշտոն կառաջարկվի, որպեսզի նրանք չհամալրեն ընդդիմության շարքերը։