Համաձայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հայաստանյան իշխանությունները նոր էլեկտրոնային էջ են ստեղծել՝ նպատակ ունենալով հավանության տալ Կաթողիկոսի հեռացման եւ եկեղեցու բարենորոգման խնդրին։
«Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ կայքի պատասխանատուն Ալմաստ Մուրադյանն է, ով ղեկավարն է Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի եւ «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահը, որը հանդիսանում է Կրոնի եւ Հանրային կապերի ուսումնավերլուծական կենտրոն։
Հրապարակումներում նշվում է, որ կայքում գրված տեքստը ուղիղ համեմատական է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, իսկ կայքում հերթով հրապարակվում են նաեւ եպիսկոպոսների հայտարարությունները։
Օրաթերթը հարցազրույց է վերցրել Ալմաստ Մուրադյանի հետ՝ պարզելու կայքի ստեղծման նպատակը, նախաձեռնողներին եւ այլ մանրամասներ։
Մուրադյանը նշել է, որ կայքի նպատակն եղել է 10 եպիսկոպոսների հայտարարությունը ներկայացնել՝ որպես «եպիսկոպոսաց դասի հայտարարություն»։ Նրա խոսքով՝ կայքի նախաձեռնությունը ծնվել է հենց այս հայտարարությունից, եւ այն որեւէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ։
Ալմաստ Մուրադյանը վստահեցրել է, որ այս գործին լծվել է որպես անհատ, եւ այն հանգամանքը, որ նա ՀԿ նախագահ է եւ Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավարը, որեւէ առնչություն չունի կայքի աշխատանքների հետ։ Նա նաեւ հավաստիացրել է, որ ինքն է կատարել ամեն ինչ՝ անգամ ֆինանսական ներդրումը, սակայն գումարի չափը չի բացահայտել։
Հարցին, թե ինչպես է ստացվել, որ որպես անհատ հենց իրեն է վստահվել կայքը, Մուրադյանը պատասխան չի տվել՝ նշելով, որ «չի հասկանում, թե ինչու չպետք է վստահվի կայքը ինձ՝ որպես հավատացյալի»։
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ նշում է, որ եկեղեցին պառակտել փորձող եպիսկոպոսները հաճախ հայտարարում են ստորագրահավաքներ, սակայն դրանք աննպատակ են, քանի որ վստահությունը, որ դրանք կծառայեն նպատակին, իրենք չունեն։