Հայաստանում ՀՀ վարչապետի առաջնորդությամբ գործում է «Եկեղեցու բարենորոգում» անունը կրող նոր կրոնա-քաղաքական աղանդ։ Այս եզրահանգումը հիմնված է ՀՀ վարչապետի կեցավայրում հունվարի 4-ին ստորագրված փաստաթուղթի վրա, որը, թեև իրավաբանական ուժ չունի, բայց իրենց ներքին կազմակերպչական աշխատանքների համար էական նշանակություն ունի։
Աղանդ բառը, իհարկե, վիրավորական է, սակայն այն օգտագործվում է «աբարոտկա խլելու» նպատակով, ինչպես դա անում են ՀՀ վարչապետը կամ այլ քաղաքական գործիչներ՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին խոսելիս։
Հակադարձում կարող են պնդել, որ աղանդապետի ասածը միայն մի քանի բարձրաստիճան հոգևորականների վերաբերում է։ Սակայն դա նույնքան կեղծ է, որքան նրանց՝ Եկեղեցում բարենորոգում կատարելու մասին հայտարարությունները։ Ես պարզապես փաստ եմ արձանագրում, որ Հայաստանում գործում է նոր կրոնա-քաղաքական աղանդ, որը շատ հնարավոր է՝ շուտով նաև պետական գրանցում կունենա։
Չեմ բացառում, որ որոշ եղբայրադավ սրբազաններ կարող են Եկեղեցում բարեփոխումներ կատարելու ազնիվ մղումներ ունենալ։ Սակայն հարցս ուղղված է հենց այդ սրբազաններին․ սրբազան հայրեր, դուք իսկապես չեք տեսնի, թե ում նվագի տակ եք պարում, դուք չեք հասկանո՞ւմ, որ ձեզ օգտագործելով՝ նոր ազգակործան աղանդ է ստեղծվում։ Այդ ի՞նչ վախ է մթագնել ձեր միտքը։