Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Կարինե Դավոյանը կմեկնի արձակուրդ։ Այս մասին հայտնի դարձավ պաշտոնական որոշման հրապարակումից։
Համաձայն կայացված որոշման՝ Կարինե Դավոյանին տրամադրվում է 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը։ Արձակուրդը կտևի երեք աշխատանքային օր՝ 2026 թվականի հունվարի 7-9-ը ներառյալ։
Այս որոշումը կայացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասի հիման վրա։