Եվրոպական միությունը հայտարարել է, որ շարունակում է իր աջակցությունը Հայաստանում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին նշված է ԵՄ գրասենյակի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ-ն, համագործակցելով Հայաստանի պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ, հանձնառու է ամրապնդել երկրում ժողովրդավարական գործընթացները, ապահովել ընտրական գործընթացների թափանցիկությունը և բարձրացնել հանրային վստահությունը։
«Ուժեղ ինստիտուտներն ու ներառական ընտրությունները Հայաստանի ժողովրդավարական ապագայի կարևոր հիմնասյուներն են»,- ասված է ԵՄ-ի հաղորդագրության մեջ։
Այս հայտարարությունը ցույց է տալիս ԵՄ-ի շարունակական կողմնակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և ազատ, արդար ընտրությունների անցկացմանը։