Այսօր ես հանդիպում եմ ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեյի ու Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ։
Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Մեր քննարկումների կենտրոնում եղել է Ղարաբաղից տեղահանված երեխաների մասնակցությամբ Հունգարիայում ամառային ճամբարի կազմակերպման հարցը։ Մենք ընդգծել ենք նմանատիպ ճամբարների կազմակերպման կարևորությունը՝ որպես երեխաների սոցիալական ներառման և միջմշակութային շփումների խթանման միջոց։
Մեզ համար կարևոր է ապահովել ճամբարի կրթական և ճանաչողական բաղադրիչը, ինչը կնպաստի երեխաների աշխարհայացքի ընդլայնմանը և նոր գիտելիքի ձեռքբերմանը։
Նախաձեռնության շուրջ կատարված քննարկումները ցույց են տվել, որ այն կրելու է շարունակական բնույթ՝ ապահովելով ավելի մեծ թվով երեխաների մասնակցությունը։