Ընտրակաշառքի գործերով հարուցված քրեական վարույթների հետ կապված իրադարձությունների ֆոնին, իմ տեղեկությունների համաձայն, իրավապահ համակարգում առաջացել է որոշակի խնդիր։
Վերջին շրջանում իրավապահ մարմինները պարբերաբար հրապարակում են ձայնագրություններ, որոնցում, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, առանձին ընդդիմադիր կուսակցություններին առնչվող անձինք քննարկում են ընտրական գործընթացների հետ կապված պայմանավորվածություններ։
Իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ՝ այս գործընթացների ակտիվացմանը զուգահեռ իրավապահ համակարգում առաջացել է տեխնիկական և մարդկային ռեսուրսների խնդիր։ Մասնավորապես, գաղտնալսման համար անհրաժեշտ սարքավորումների և այդ աշխատանքն իրականացնող մասնագետների սակավություն է նկատվում, ինչի արդյունքում չեն հասցնում գաղտնալսել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրություն են ներկայացնում ընտրակաշառքի վերաբերյալ վարույթների շրջանակում։ Սա այն էր, ինչի մասին զգուշացում էին արվում՝ գերլարված օրեր են սպասվում։