Մայիսի 28-ի զինվորական շքերթը, որը կազմակերպվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից և ղեկավարությամբ, հայկական բանակի պատմության մեջ առանձնահատուկ էր մի քանի կողմերով։
Առաջինը՝ շքերթին առաջին անգամ չէր մասնակցում Արցախի Պաշտպանության բանակը։ Ինչպես հայտնի է, 2023 թվականից, հետևողականությամբ, ինչ ադրբեջանական կողմը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նույնպես կազմալուծեց Արցախի բանակը։ Այս փաստը, մասնագիտական շրջանակների կարծիքով, ցույց է տալիս ոչ թե զինտեխնիկայի ցուցադրություն, այլ հենց բանակի մարտունակության և կառուցվածքային փոփոխությունների մասին։
Երկրորդ կարևոր տարբերությունը նախորդ շքերթներից այն էր, որ ներկա չէին գնդերեցները։ Այս տարվա հունվարի 30-ին Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ դադարեցվում է Հայ Առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված հոգևորականների՝ գնդերեցների ծառայությունը։ Նրա որոշմամբ՝ գնդերեցներն այսուհետև գործելու են Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական վարչության համակարգմամբ։
Այս զորահանդեսին չէր մասնակցում նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ոչ ոք։ Պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված այս միջոցառումը, որը բնութագրվում է որպես քաղաքականացված, իսկ ավելի ճիշտ՝ կուսակցականացված, հիշողության մեջ կմնա որպես ՔՊ-ի քարոզարշավի օրերից մեկը, որը կազմակերպվել էր պետության միջոցներով և հարկատուների հաշվին։