Իշխանական շրջանակներում շրջանառվում են լուրեր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ստեղծել է իր համախոհների խումբ։ Այս խմբի անդամները, ըստ տեղեկությունների, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել իբրև առանձին կուսակցություն՝ իրենց ծրագրով, որը կամարտահարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։
Այս հնարավոր սցենարը, թեև նոր չէ, բավականին լուրջ է։ Դեռևս 2023 թվականից շրջանառվում էին լուրեր, թե Ավինյանի անձնական նպատակը վարչապետի պաշտոնն է։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ իշխանական կուլիսներում ծավալվող գործընթացները կարող են հանգեցնել այն իրողության, որ Տիգրան Ավինյանը, ՔՊ-ի պատգամավոր Հայկ Սարգսյանը և այլ կուսակցականներ, որոնք զգում են իրենց անտեսված, համախմբվեն և իրենց «տղամարդու խոսքը» հասցնեն հանրությանը։