«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրել է 380 թեկնածու։ Նրանց գրանցման գործընթացն այս պահին ընթացքի մեջ է, որից հետո կկայանա կուսակցության համաժողով, որի արդյունքում կձևավորվի վերջնական ընտրացուցակը։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախընտրական ցուցակը պետք է ունենա հստակ կառուցվածք։ Այն բաղկացած է երկու հիմնական մասից։
Առաջին մասում կարող են ընդգրկվել ոչ պակաս 80 և ոչ ավելի քան 300 թեկնածու։ Երկրորդ մասը նախատեսված է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։ Ըստ օրենսդրության՝ յուրաքանչյուր ազգային փոքրամասնության համար ցուցակում տեղ է գտնելու չորսական թեկնածու։
ՀՀ Ազգային Ժողովում ներկայացված ազգային փոքրամասնությունները չորսն են՝ ռուսներ, ասորիներ, քրդեր և եզդիներ։