«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության շրջանում աճում է դժգոհություն՝ կապված 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունների հետ։
Ըստ տեղեկությունների՝ ցուցակում տեղ գտնելու համար պահանջվում է ոչ թե քաղաքական ակտիվություն կամ հանրային ճանաչում, այլ՝ անվերապահ հավատարմություն և անկեղծ համաձայնություն։
ՔՊ-ականները, որոնք չեն ընդգրկվել նախընտրական ցուցակում, դժգոհ են այն իրավիճակից, երբ «դաբրո» են ստանում միայն այն անդամները, ովքեր իշխող կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարությունից հետո անմիջապես իրենց հաճո գրառումներն են անում և կիսվում նրա նյութերով։
Այս համակարգի ամենակարևոր բաղադրիչը այն է, որ նոր ցուցակում հներից պետք է լինեն նրանք, ովքեր խորհրդարանական նիստերի ժամանակ անվերապահորեն համաձայնում են իշխանությունների տեսակետին, և առանց վարչապետի կամ խմբակցության ղեկավարության հրահանգի ավելորդ հարցազրույցներ չեն տալիս։
Այսպիսով, ցուցակը կազմվում է ոչ թե մասնագիտական կամ քաղաքական հմտությունների հիման վրա, այլ՝ անվերապահ հավատարմության և անկեղծ համաձայնության սկզբունքով։