Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում կազմակերպված միջոցառման ընթացքում, որը նվիրված էր Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա տասնամյակին, հանդես է եկել ելույթով։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի կողմից՝ ՄԱԿ Ցեղասպանությունների կանխարգելման գրասենյակի հետ համատեղ։
Իր ելույթում ես նշել եմ, որ միջազգային իրավունքի, գլոբալ և տարածաշրջանային բազմակողմ համակարգերի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմի զարգացումը, թեև կարևոր առաջընթաց է, սակայն չի ապահովել ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների արդյունավետ կանխարգելումը։ Ցավոք, տեխնոլոգիական առաջընթացը և պատերազմի միջոցների զարգացումը չեն հանգեցրել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի նվազման։
Մարդածին այս աղետների կանխարգելման հիմնական գործոնը, իմ կարծիքով, ժամանակին և համախմբված արձագանքն է։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումների բացահայտումն ու վերացումը, հատկապես՝ խոցելի խմբերի նկատմամբ, պետք է լինեն վաղ նախազգուշացման համակարգի հիմքը։
Անդրադառնալով վաղ նախազգուշացման և արձագանքման մեխանիզմների հայեցակարգային խնդիրներին՝ նշել եմ, որ այս հարցում կարևոր է գործառնական և քաղաքական բաղադրիչների համահունչ աշխատանքի ապահովումը։
Այս համատեքստում կարևոր է նաև 2024 թվականին Հայաստանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հինգերորդ Գլոբալ ֆորումի նախաձեռնությունը։
Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների շրջանակին՝ նշել եմ, որ դրանք պայմանավորված են բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ գլոբալ և տարածաշրջանային պայմանավորվածությունների խախտումների և պետությունների քաղաքականության ու առաջնահերթությունների անվտանգային բաղադրիչի ավելացման ֆոնին ՄԱԿ-ի համակարգի շարունակական կենսունակության ապահովման անհրաժեշտությամբ։
Ես վերահաստատել եմ Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված ՄԱԿ-ի կանխարգելման և ռիսկերի գնահատման կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների հարցում հաշվետվողականության ապահովման մեխանիզմների զարգացմանը։