Այսօր իմ օրակարգում էր Բեռլինում գտնվող EUREF Campus Berlin-ի գիտատեխնոլոգիական կենտրոնի այցը։ Այստեղ ինձ ներկայացվեցին էներգաարդյունավետության ապահովման և ջրի արդյունավետ կառավարման ոլորտներում գիտական զարգացումները և տեխնոլոգիական նորարարությունները։
Կենտրոնը, ինչպես տեղեկացվեց, ակտիվորեն համագործակցում է ինչպես գերմանական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ։ Կենտրոնի ղեկավարները հայտնել են իրենց պատրաստակամության մասին՝ համագործակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության հետ։ Նրանք առաջարկել են իրականացնել փորձի փոխանակում և ակտիվորեն նպաստել մեր երկրում էներգետիկայի ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը։
Այս համագործակցության հնարավորությունները ես բարձր գնահատեցի՝ ընդգծելով, որ այլընտրանքային էներգիայի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է։