Սուրբ Ծննդյան աստվածային խորհուրդը մեզ կրկին հիշեցնում է, որ ամենամեծ ուժը հավատն է, իսկ ամենամեծ արժեքը՝ սերը մարդու հանդեպ։ Այս նվիրական օրը բոլորս պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը, լինել ներողամիտ և պատասխանատու միմյանց ճակատագրի հանդեպ։
Թող Սուրբ Ծննդյան լույսը զորացնի մեր հոգիները, ամրացնի ընտանիքների հիմքերը, բազմապատկի մերձավորի հանդեպ հոգատարությունը և հույս ներշնչի վաղվա օրվա նկատմամբ։ Միայն միասին, փոխադարձ հարգանքի ու հավատքի վրա կառուցված ճանապարհով կարող ենք հաղթահարել փորձությունները և կերտել արժանապատիվ ու խաղաղ ապագա մեր ժողովրդի համար։ Թող այս սուրբ տոնի խաղաղությունն ու օրհնությունը մշտապես թևածեն բոլոր ընտանիքներում։