Մեր խմբագրություն է հասել մի շարք ահազանգեր, որոնք վկայում են Պետական եկամտային կոմիտեի (ՊԵԿ) կողմից տնտեսվարողների, հատկապես համայնքներում գործող փոքր ու միջին ձեռնարկատերերի նկատմամբ իրականացվող ագրեսիվ հարկային քաղաքականության մասին։
Հաղորդումների համաձայն՝ հարկային տեսուչները գրում են այնպիսի չափով տուգանքներ, որ դրանք իսկապես սպառնում են տվյալ ձեռնարկությունների գործունեությանը դադարեցնելու կամ փակելու։ Պատճառը պարզ է՝ տարեվերջն է, և ՊԵԿ-ի ներկայացուցիչները նշում են, որ նրանց վրա դրված է պլանավորված մարժայի հասնելու պարտավորություն։
Այս իրողությունը հակադրվում է իշխանական շրջանակների հաճախակի հայտարարություններին, որոնցում Նիկոլ Փաշինյանը հաճախ հարկ վճարողին ներկայացնում է որպես հերոս։ Փաստացի, իշխանությունները, թերևս, հարկային մարմինների միջոցով, քերում են այս հերոսների եկամուտները՝ նպատակ ունենալով հաջորդ տարվա ընտրություններից առաջ այդ միջոցները վերածել «պետական ընտրակաշառքի» և բաժանել պետական հիմնարկներում աշխատողների շրջանում՝ ձեռք բերելով լրացուցիչ ձայներ։