Ուկրաինայի զինված ուժերը սկսել են Օդեսայի մարզի շուրջ պաշտպանական կառույցների կառուցումը։ Այս մասին հայտարարել է «Օդեսա» օպերատիվ-մարտավարական խմբավորման ղեկավար Դենիս Նոսիկովը՝ YouTube-ում հրապարակված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ներկայումս իրականացվում է Օդեսայի պաշտպանության լուրջ ամրապնդում։ Մարզի շուրջ կառուցվում են հակատանկային խրամներ, ականապատ գոտիներ և ինժեներական արգելքներ։ Նախատեսվում է նաև «սպանության գոտիների» և տարբեր թակարդների տեղադրում՝ հնարավոր հարձակման դեպքում պաշտպանական կարողությունները բարձրացնելու համար։
Նոսիկովը նշել է, որ զինվորականները նաև տեղական բնակչությանը ուսուցանում են զենքի կիրառման հիմունքները։