Հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «ուխտերթին» մասնակցել է մոտավորապես 2600 մարդ։ Այս եզրահանգումը հիմնված է արհեստական բանականության (ԱԲ) կողմից կատարված վերլուծության վրա։
ԱԲ ծրագրի միջոցով վերլուծվել են վերջին ժամանակահատվածում կազմակերպված իշխանական հավաքները։ Հաշվարկի արդյունքում հնարավոր է եղել նույնականացնել 500 մարդու, որոնք, ըստ ծրագրի, պարբերաբար ելույթ են ունենում որպես «մասովկա»՝ կատարելով քաղաքական միջոցառումներին մասնակցելու դեր։
Ավելի մանրամասն վերլուծությունից պարզվել է, որ իշխանական հավաքներին մասնակցում են նաև ոստիկանության Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների աշխատակիցների շուրջ 500 ներկայացուցիչը, ԱԱԾ-ի աշխատակիցների մոտ 200 ներկայացուցիչը, ինչպես նաև Փաշինյանի և մյուս պաշտոնյաների անվտանգության ծառայողների և ՔՊ-ական և այլ պետական պաշտոնյաների ծառայողական մեքենաների վարորդների մոտ 70 ներկայացուցիչը։
Հաշվարկի համաձայն, Քայլերթին մասնակցած և տարբեր շրջաններից բերված հասարակ քաղաքացիների թիվը կազմել է մոտ 1000 մարդ։
Այս իրադարձության զուգահեռ, հանրապետության և Սփյուռքի հարյուրավոր եկեղեցիներում Սուրբ Ծննդյան պատարագներին, որոնք ընթացել են ըստ ընդունված արարողակարգի, մասնակցել է նվազագույնը 200,000 հավատավոր։