Օրեր առաջ ես հրապարակավ հերքեցի լուրերը, թե ես կապ ունեմ «88» սուպերմարկետների ցանցի հետ։ Դրանից հետո ես հրապարակավ դիմեցի Գլխավոր դատախազություն՝ խնդրելով զբաղվել այն լուրերով, որոնց համաձայն՝ իմ անունից տարբեր գործարարների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, ինչից հետո այդ տարածքներում բացվում է «88» սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղը։
Նույն օրը դիմումը ստացվելուց հետո դատախազությունում օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Գործի է անցել նաև ՆԳ նախարարությունը՝ փորձելով պարզել, թե ովքեր են նման «հերյուրանքներ» տարածողները։
ՆԳՆ-ից պաշտոնական պատասխան չտրամադրվեց այն մասին, թե ինչ են անում այդ դիմումի հետ կապված։ Իսկ դատախազությունից հայտնեցին, որ ավելի ուշ կտեղեկացնեն գործի ընթացքի մասին։