Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին։ Այս միջոցառումը կազմակերպել էր ամերիկյան առաջատար էներգետիկ խորհրդատվական ընկերությունը՝ U.S. Energy Stream-ը։
Համաժողովին, որը հավաքել էր էներգետիկ ոլորտի առաջատար մասնագետների, ներկա էին ԱՄՆ Էներգետիկայի քարտուղար Քրիս Ռայթը, ԱՄՆ կոնգրեսականներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և ամերիկյան մասնավոր կազմակերպությունների ղեկավարներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր։