Այսօր, Հայ ազգային կոնգրեսի 4-րդ (22-րդ) համագումարի ընթացքում տեղի ունեցավ կուսակցության նախագահի ընտրությունը։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Համագումարի ընթացքում, բացի նախագահի ընտրությունից, փակ քվեարկությամբ ընտրվեց նաև 29 անդամից կազմված կուսակցության նոր վարչություն։