Համբուրգում լրագրողների հետ կատարած հանդիպման ընթացքում ես հայտնել եմ, որ Համբուրգի նավահանգիստը ցուցաբերում է ակտիվ հետաքրքրություն Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծի նկատմամբ։
Համբուրգի ներկայացուցիչները վերահաստատել են, որ նրանց հետաքրքրությունը այս նախագծի նկատմամբ առավել է ակտիվացել՝ հատկապես տարածաշրջանային նախաձեռնությունների համատեքստում։ Այս հարցը զբաղեցրել է մեր զրույցի օրակարգի առանցքային տեղը։
Ավելի լայն քննարկումների շրջանակում մենք քննարկել ենք նաև այլ կարևոր թեմաներ և հարցեր։