ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է մի տողանոց հաղորդագրություն, որում նշվում է, որ դեկտեմբերի 15-19-ը Դոհայում (Կատար) ընթացող ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11) մասնակցում է ՀՀ պատվիրակությունը։
Պատվիրակության կազմում են նաեւ Բարձր դատական խորհրդի նախագահը եւ արդարադատության նախարարը։
Չնայած համաժողովի հիմնական թեման հակակոռուպցիոն պայքարն էր, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ելույթ չի ունեցել։ Նա պարզապես ներկա է եղել որպես ծափահար։
Համաժողովում ՀՀ-ի կողմից ելույթ է ունեցել պատվիրակության ղեկավար Սրբուհի Գալյանը։
Այս անձանց հաճախակի արտերկրյա այցերը, որոնք իրականացվում են պետության հաշվին, հանրության շրջանում արդեն իսկ հանգեցրել են այն մտքին, թե ձեւավորվել է մի տեսակ «տուրիստական խումբ», որը միմյանց հետ կոնտակտներ է հաստատում։
Հետաքրքրալի է, որ պատվիրակության մյուս անդամները՝ Բարձր դատական խորհրդի նախագահը եւ արդարադատության նախարարը, դեռեւս չեն հրապարակել որեւէ տեղեկատվություն այս գործուղման մասին իրենց պաշտոնական էջերում։