Իմ վերջերս հրապարակված «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ»-ի վերաբերյալ մեկնաբանություններից մեկը վերաբերում էր կաթողիկոսական տեղապահի ընտրությանը։
Այո, դա անշուշտ առաջին քայլն է։ Կարևոր է, որ այս ընտրությունը տեղի ունենա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող կանոններին ամբողջությամբ համապատասխան։ Իմ տեղեկացմամբ, այս գործընթացը իրականացվում է եպիսկոպոսաց դասի կողմից։
Այս հարցում ես որևէ այլ առաջարկ կամ մոտեցում չունեմ։
Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ կաթողիկոսական տեղապահի առաջնային և ամենակարևոր խնդիրը պետք է լինի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նոր կանոնագրքի ընդունման պրոցեսի կազմակերպումը։