Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կուսակցության հոբելյանական համագումարի ընթացքում ես հայտարարում եմ, որ «Լուսավոր Հայաստանը» կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
«Փաշինյանի իշխանությունը, որ ընտրվել է 2021 թվականին, խորհրդարան է բերել իր ուժը և 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուժը։ Բայց ընտրողների շուրջ 20 տոկոսի ձայնը փոշիացվել է։ Այնուհետև ԱԺ-ում ընդունվել է Կառավարության ծրագիրը, որը Նիկոլ Փաշինյանը չի կատարել, շեղվել է բոլոր կետերից։ Ի՞նչ պետք է տեղի ունենա։ Նա պետք է հեռանա, այլ ձևի հեռանա։
Առաջիկայում սպասվում են ընտրություններ։ Ես այժմ բաց քվեարկությամբ դնում եմ հետևյալ հարցը՝ լիազորել կուսակցության ղեկավարությանը՝ սկսել նախապատրաստական աշխատանքներ և սկսել բանակցություններ ավելի խոշորացաված, ավելի ուժեղ բեւեռներով մասնակցելու ընտրություններին։ Իմ առաջարկը հանրության կողմից հաստատվել է։ Այս քվեարկությունը հստակ ցույց է տալիս, որ մենք պատրաստ ենք ընտրություններին։ Մենք կմասնակցենք։»