ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային փաթեթը բացահայտում է մի շարք կարևոր փաստեր։
Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ այս փաստաթղթերի հրապարակումը թերևս ցույց կտա, որ Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր, որոնք ձևավորվել են Ղարաբաղյան շարժումով իշխանության հասած քաղաքական էլիտայի կողմից։
Հիշեցնենք, որ Կառավարությունը հրապարակել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր։ Այս փաստաթղթերը նպատակ ունեն տալու պատկերացում մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։