Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին այսօր՝ հունվարի 7-ի երեկոյան, կկատարի աշխատանքային այցելություն Հայաստան։
Նախատեսվում է, որ այս ուղևորության ընթացքում կկայանա երկու երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալների միջև քաղաքական խորհրդակցությունների համատեղ նիստ։ Բացի այդ, Մաջիդ Թախտ Ռավանչին կներկայանա մի շարք բարձրաստիճան հայ պաշտոնյաների։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, տարանցիկ, տրանսպորտային և մշակութային ոլորտներում համագործակցության հարցերը։ Կնշվեն նաև Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման հարցում երկուստեք օգտակար համագործակցության հնարավորությունները։