Իշխանական շրջանակներում տեղի է ունենում անսպասելի և բավականին ագրեսիվ քայլ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի կազմակերպումը։ Այս հարցը, ինչպես հաղորդվում է, ակտիվորեն իրականացվում է մարզերում։
Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների՝ գաղափարի հեղինակը եղել է Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Նա այդ առաջարկը ներկայացրել է կուսակցական նիստի ընթացքում։
Այս նախաձեռնությունը ՔՊ-ականների շրջանում մեծ ոգեւորությամբ է ընդունվել։ Ըստ աղբյուրների՝ նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է գովեստի խոսքեր՝ Կարեն Սարուխանյանի հասցեին։
Այս բանախոսությունից անմիջապես հետո իշխանական կառույցները գործի են դրվել։ Փաշինյանի «պատարագներին» կից աշխատող շրջիկ խմբերը, որոնք հաճախ անվանում են «հավատացյալներ», թղթերով շրջում են գյուղերի և քաղաքների կանգառներում՝ փորձելով ժողովրդից ստորագրություններ կորզել։ Ստորագրահավաքի առաջին փուլը սկսվել է հենց Շիրակի մարզից։