Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ես հայտնել եմ, որ Գերմանիայի դեսպանատանը Հայաստանում վիզաներ ստանալու հերթերը կվերացվեն։ Այս հարցին առնչությամբ իմացել եմ շատ կարևոր նորություն՝ Բեռլինում։
Հայաստանում Գերմանիայի դեսպանը պաշտոնապես հայտնել է, որ հունվարից կամ փետրվարից սկսած Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինելու։ Այս որոշումը, ինչպես նշել եմ, եկել է Եվրոպական Միության հետ հարաբերությունների կարգավորման աշխատանքներից հետո։
Շատերն ասում են, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորվել են, սակայն միևնույն ժամանակ մարդիկ 10 ամիս ստիպված են սպասել միայն վիզա ստանալու դիմումը հանձնելու համար։
Այսպիսով, առաջին արձագանքը, որ ստացել ենք, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատնից է։ Ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարվել է, որ մյուս տարվա սկզբից, փետրվարից այլևս հերթ գոյություն չի ունենա։ Ում տալու են վիզա՝ կտան, ում չեն տալու՝ չեն տա։
Հույս ունեմ, որ այս դրական փոփոխությունը կշարունակվի նաև մյուս դեսպանատների դեպքում, և մենք այս խնդրից կազատվենք։