Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Հայաստանի Ազգային ժողովի նիստը չկարողացավ սկսվել, քանի որ չկար համապատասխան քվորում։
Սկզբում նիստին ներկայացված էին 50 պատգամավոր։ Կրկնակի քվեարկությունից հետո պատգամավորների թիվը ավելացավ ընդամենը մեկով՝ հասնելով 51-ի, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 54 ձայն։
Այդ պահին նիստերի դահլիճ էր մտնում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան դիմավորեց հետևյալ խոսքով․ «Եկեք, պարոն Մինասյան, մի ամբողջ Ազգային ժողով ձեզ է սպասում։ Կարոտել ենք, պարոն Մինասյան»։
Քվեարկության երրորդ փորձն էլ հաջողությամբ չպսակվեց։ Այդ դեպքում ԱԺ նախագահը նիստը 20 րոպեով ընդմիջեց։