«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ստեղծված «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ այն ավելի շատ աչքի է ընկնում իր ֆինանսավորման աղբյուրների, քան իր կոնկրետ արած գործերի եւ աշխատանքի հաշվետվությամբ։
2025 թվականի ընթացքում հիմնադրամը 8 անանուն աղբյուրից ստացել է 120 միլիոն դրամ։ Այս գումարների մեջ առանձնահատուկ են մի քանի նվիրատուների անունները։
Առաջինը «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությունն է, որը 20 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին։ Ըստ պետական ռեգիստրի՝ այս ընկերությունը ունի 3 իրական շահառու՝ Ստանիսլավ Բեկովը (23,5%), Կարինա Ղազարյանը (70%) եւ Բաբկեն Ղազարյանը։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին եւ զենքի եւ զինամթերքի արտադրության մեջ կիրառվող ապրանքների ներմուծման համար արտոնություն ունի։
Հետաքրքրություն է առաջացնում նաեւ «Ջեյ Էֆ Թի» ՍՊԸ-ի 10 մլն դրամանոց նվիրատվությունը։ Այս ընկերությունը ներքաշված է դատական գործընթացների մեջ։ 2025 թվականի հուլիսին Սահմանադրական դատարանը կասեցրել էր գործի վարույթը, սակայն հուլիսի 8-ի որոշմամբ այն վերսկսել եւ նշանակել դատաքննություն դեկտեմբերի 9-ին։
«Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը, որը սեփականատեր Սուքիասյան ընտանիքի կողմից է ստեղծված, Աննա հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերել է 10 մլն դրամ։
«Էջմիածնի սարքաշինական գործարանը», որը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 888-րդ հորիզոնականը՝ վճարելով 307 մլն դրամ, նույնպես նվիրաբերել է 250 հազար դրամ։
«Մոբայլ Սենթր» խանութների ցանցը, որը Պետեկամուտների կոմիտեի հրապարակած ցանկում գտնվում է առաջին տեղում եւ պետությանը վճարել է 52,4 մլրդ դրամ հարկ, հիմնադրամին փոխանցել է 10 մլն դրամ։
«Արմսվիսբանկ»-ը, որի իրական շահառուն շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է, նվիրաբերել է ընդամենը 1 մլն դրամ։ Հիշեցնենք, որ Սրմաքեշը 2015 թվականին խոստացել էր Շիրակի մարզի տնտեսական զարգացման համար 10 մլն դոլար տրամադրել, սակայն այդ խոստումը չի իրականացել։ Նրա կողմից հիմնված «Սասստեքս» կարի ֆաբրիկան, որը գործում էր նախկին մարզային հիվանդանոցի շենքում, արդեն հեղափոխությունից հետո պարզ դարձավ, որ աշխատողները շահագործվել են եւ աշխատել են անմարդկային պայմաններում։
Նվիրատուների ցանկում հանդիպում է նաեւ «Ալիաս 64» ՍՊԸ-ն, որի մասին տեղեկությունները պետական ռեգիստրում գտնել հաջող չի եղել։ Այս ընկերությունը մայիսին հայտարարություն էր տարածել՝ կապված Երեւանում տեղի ունեցած հրդեհի հետ եւ հերքելով այն լուրերը, թե քաղաքի որոշ շենքերը կապված են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Այս ցանկին են ավելանում նաեւ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի 10 մլն դրամանոց եւ «Սիգնիֆիքնթ» ՍՊԸ-ի 2 մլն դրամանոց նվիրատվությունները։
Հատկապես նշանակության է արժանի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ-ի 10 մլն դրամանոց նվիրատվությունը։ Ընկերության տնօրենը 2025 թվականի ապրիլին մեղադրվել էր իր աշխատակցի միջոցով կաշառք տալու մեջ՝ Դեբեդ գետից վերցրած ջրի նմուշները կեղծելու դիմաց։ Հարցական է, թե այս նվիրատվությունը կփրկի այս երեք անձինք՝ տնօրենին, կաշառք ստացած աշխատակցին եւ կաշառք տվող բնապահպան-տեսուչին։
Վերջում նշվում է, որ նվիրատուների ցանկում գեթ մեկ պատահական անձ չկա, ինչը հարցեր է առաջացնում հիմնադրամի ֆինանսավորման բնույթի եւ թափանցիկության վերաբերյալ։