Առողջապահության նախարարության առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպում է ունեցել Առողջահոգության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանում ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների և սեռավարակների ազգային ծրագրերի թիրախային ցուցանիշների վերանայման արդյունքները։
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին ծրագրերի ֆինանսական կայունության ապահովման հարցերը։ Կողմերը համաձայնեցին, որ ծառայությունների ապակենտրոնացումը կարևոր է՝ դրանց հասանելիությունը ապահովելու համար բոլոր խմբերի համար։
Քննարկվեց ռազմավարական տվյալների ճշգրտման և ընդլայնման կարևորությունը՝ ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում անդրադարձվեց առկա մարտահրավերներին, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման համակարգում առկա բացերին, վիրուսային հեպատիտների ծրագրի կայունության խնդիրներին, ինչպես նաև սիֆիլիսի և այլ սեռավարակների դեպքերի աճի վերահսկման անհրաժեշտությանը։
Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին Հայաստանի առողջապահական համակարգում նորարարական մոտեցումների ներդրման հնարավորությունները։