Դեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ինչպես նաև դատախազության ղեկավար կազմը, այցելել են Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտի։
Այցի ընթացքում պաշտոնատար անձինք ծանոթացել են զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում ընթացող ինժեներական և ամրաշինական լայնածավալ աշխատանքներին։ Այս աշխատանքները, ինչպես նախարարության կողմից նշվում է, ուղղված են սահմանային անվտանգության ամրապնդմանը։