Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 11-13-ը աշխատանքային այց կկատարի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբաթ։
Այցի հիմնական նպատակն է մասնակցել Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառումներին։
Նախատեսվում է, որ այցի ընթացքում ՀՀ նախագահը կներկայանա բարձրաստիճան հանդիպումների, որոնցում կմասնակցի Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և այլ երկրների գործընկերները։