Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ես նշեցի, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է և այն իրականություն է։
Այս տարի մեր կառավարության ծրագրում հատուկ բաժին է նվիրված տարածաշրջանացման հարցին։ Իմ աշխատանքային օրացույցում եղել են հանդիպումներ և աշխատանքային կապերի հաստատումներ բոլոր հարևան երկրների ղեկավարների հետ՝ աշխատանքային կամ պաշտոնական այցերի շրջանակում։ Բացի պաշտոնական այցերից, եղել են նաև ոչ պաշտոնական, «ոտքի վրայի» բանակցություններ։
Այս տարի մեր երկու պաշտոնական պատվիրակությունն էլ արդեն այցելել է Ադրբեջան։ Իմ համոզմամբ, առաջիկայում նաև ադրբեջանական պատվիրակություններ կայցելեն Հայաստան։ Այս տարի Ադրբեջանով առաջին գնացքը մտել է մեր երկրի տարածք։
Ես մամուլում կարդում եմ, որ քննարկվում է նավթամթերքի ներկրման հարցը։ Սա, իմ կարծիքով, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության հաջողության գրավական է։ Պետք է հասկանալ, թե ինչու՞ ենք մենք այդ հաջողությունից հրաժարվելու փոխարեն այն զարգացնելու ճանապարհը չընտրում։