Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երկրորդ օրն է գտնվում Գերմանիայում պաշտոնական այցի շրջանակում։
Այսօր նախատեսվում է վարչապետի առաջին կանգառը լինել Համբուրգի սենատը, որտեղ նա հանդիպում կունենա Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգի առևտրի պալատ, որտեղ նախատեսված է հանդիպում գործարարների հետ։
Վարչապետի պաշտոնական այցը կավարտվի տեղի հայ համայնքի հետ հանդիպմամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 9-ին մեկնել էր Գերմանիա պաշտոնական այցով։ Այս այցի ընթացքում նա արդեն հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի վերաբերյալ հռչակագիրը։