Այսօր Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՅԴ) անդամ Սուրեն Մանուկյանը ազատվել է դատարանի նիստերի դահլիճից։ Դատարանը փոխել է նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցը։
Սուրեն Մանուկյանը մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը ենթադրաբար առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար ենթադրաբար շորթելու մեջ։ Նա ձերբակալվել և հետագայում կալանավորվել էր 2022 թվականի օգոստոս ամսից։