Նոյեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է մի խումբ աջակիցների հետ։ Հանդիպումը կայացել է փակ ֆորմատով, որից հետո տարածվել է մի կարճ, «համր» տեսանյութ և մի քանի լուսանկար, սակայն քննարկման բովանդակության մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Ընդհանուր առմամբ, հանդիպման ամենատպավորիչ հատվածը, ներկաներից մեկի խոսքով, Սերժ Սարգսյանի անունը հիշատակող հարցն էր։
Հարցը, որը ներկաներից մեկը համարում է ամենատպավորիչը, եղել է հետևյալը․ եթե Ռոբերտ Քոչարյանը հասնի իշխանության, Սերժ Սարգսյանին պատասխանատվության կենթարկե՞ք Ձեր նկատմամբ բացասական տրամադրություններ գեներացնելու համար։
Պատասխանելով այս հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը մոտավորապես ասել է, որ այդ էջը վաղուց փակել է իր համար։
Հանդիպման ընթացքում Ռ. Քոչարյանը նաև ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե ինքն է արդյոք գլխավորելու ընտրական ցուցակը։ Սակայն, ինչպես նշվում է, տողատակերում նա հասկացրել է, որ հենց ինքն է պատրաստվում գլխավորել ցուցակը, և իր աջակիցներին հորդորել է աշխատելու համար՝ ապահովելով հաղթանակը։
Հրապարակումը պարունակում է տեղեկություն, որ առաջիկա օրերին պետք է սպասվի նաև այլ դրվագների հրապարակում։