Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ չի հասցրել ծանոթանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լայնածավալ հարցազրույցին, որը հրապարակվել է Politico ամսագրում։
Պեսկովին ուղղված հարցին, թե արդյոք կարդացել է հրապարակումը, նա պատասխանել է միայն մեկ բառով․ «Ոչ»։
Ամերիկացի նախագահի հարցազրույցը վերաբերում էր մի շարք հրատապ հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի ճգնաժամին, Եվրոպայի հետ գաղափարական տարաձայնություններին, Ռուսաստանի հետ հարաբերություններին և իրավիճակին Վենեսուելայում։
Հարցազրույցի ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ Մոսկվան այսօր ունի առավել ուժեղ բանակցային դիրք, քան Կիևը։ Նա նաև կոչ էր արել Ուկրաինայում հնարավորինս արագ անցկացնել ընտրություններ։
Բացի այդ, Թրամփը խորհուրդ էր տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «վերցնել իրեն ձեռքերով» և վերականգնել երկրի կառավարման նկատմամբ վերահսկողությունը՝ ընդգծելով, որ ներկայիս ճգնաժամը պահանջում է ավելի համախմբված ղեկավարում։