Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ Ազգային տոնի կապակցությամբ։
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։ Բարձր եմ գնահատում Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության առկա մակարդակը։ Լիահույս եմ, որ փոխվստահության և ավանդական սերտ կապերի վրա խարսխված երկկողմ հարաբերություններն ավելի կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է նախագահի ուղերձում։
Այնուհետև նախագահը նույնպես շնորհավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և փոխվարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ Մաքթումին։
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-էմիրաթյան համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ Լիահույս եմ, որ համագործակցության առկա մակարդակն առկա մակարդակն կշարունակի ամրապնդվել՝ արձանագրելով նորանոր նվաճումներ»,- նշված է նախագահի երկրորդ ուղերձում։